Ղրղզստանում ԵՏՀ էլեկտրաէներգիայի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի քննարկման շրջանակներում հստակեցվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի գործարկման վերջնաժամկետը. այն կսկսի գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՀ էներգետիկայի ենթակառուցվածքների նախարար Էմիլ Կայկիևի խոսքերով՝ ընդհանուր շուկայի ձևավորումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին ազատորեն ընտրել էներգակիրներ, ինչը դրականորեն կանդրադառնա արտադրության ինքնարժեքի վրա: Բացի այդ, դա կամրապնդի ԵԱՏՄ պետությունների էներգետիկ անվտանգությունը, էլեկտրաէներգիայի թափանցիկ գների ձևավորմանը և Եվրասիական ընտանիքի երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:
2019 թվականի մայիսին ԵԱՏՄ Բարձրագույն խորհուրդը ստորագրել էր Եվրասիական տնտեսական միությունում Էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագիր, որը մատնանշում է ընդհանուր շուկայի ձևավորման իրավական հիմքերը, մարմինները կազմակերպությունները, որոնք իրականացնելու են ընդհանուր շուկայի գործունեության կարգավորումը, շուկայի մասնակիցների ենթակառուցվածքային կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։
Այս տարի Հանձնաժողովը նախատեսում է ԵԱՏՄ ղեկավարների հաստատմանը ներկայացնել շուկայի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման նախագիծը, որը համաձայնեցվել է Խորհրդատվական հանձնաժողովի նիստում: Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով, որը թույլ կտա փորձարկել դրա ֆունկցիոնալությունը, ինչպես նաև կստեղծվի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել էլեկտրաէներգիայի առևտուր:
ԵԱՏՄ տնտեսական տարածքում նախատեսվում է 2019-2025թթ.-ին ձևավորել էլեկտրաէներգիայի, նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, որոնց վերաբերյալ արդեն Բարձրագույն խորհրդի նիստերում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել «Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին», «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումները։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32