«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրեր տանող ճանապարհի 1–ամյա շրջափակման ընթացքում արձանագրված խուլիգանության և ինքնիրավչության դեպքերով նախաքննություն է իրականացվում։
«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ` խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակից` հավելելով, որ օգոստոսի 14-ին գործն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչություն։
Նշենք, որ խոսքը Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները փակելու` շուրջ 1 տարի շարունակվող ակցիաների մասին է։
Դեռ 2018 թվականի հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հունիսի 22-ից մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով փակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը։ Արգելափակողները ինքնիրավչություն են իրականացնում` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչի հետևանքով «Լիդիանը» շարունակաբար վնասներ է կրում։
Հետաքննիչը մերժել էր նախապատրաստված նյութերով գործի հարուցումը։ Նույն դիրքորոշումը պաշտպանել էր նաև Վայոց Ձորի մարզի դատախազությունը։
Բայց ՀՀ դատական 3 ատյանները պաշտպանել են «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը։ Վերջին ատյանը` ՀՀ վճռաբեկ դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին մերժել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը։
Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք`Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որն ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03