Օգոստոսի 15-ին ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իր հետ տուն՝ Եկատերինբուրգ յուրահատուկ հուշանվեր է տարել: Այդ մասին E1.ru պորտալին պատմել է նրա կինը՝ Նատալյան:
Նրա խոսքով՝ իր ամուսինը վայրէջքի վայրից եգիպտացորենի կողր (початок) է վերցրել իր հետ:
Նշվում է, որ եգիպտացորենը դարձել է այս վթարային վայրէջքի խորհրդանիշը, որը, բարեբախտաբար, առանց զոհերի է ավարտվել:
Իսկ օդանավի փոքրիկ ուղևորներից մեկը ՌԴ հերոսին իր ներկած նկարն է տվել՝ մակագրելով այն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում:
«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44