«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը հարց ուղղեց իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանին, որին վերջինս արձագանքեց.
«Դուք ձեր հարցադրմանը հավատո՞ւմ եք, թե՞ հաջորդ մանիպուլյացիան եք ուզում անել: Դուք դրա մասնագետը չեք, որպեսզի ասեք` նո՞ր տեխնոլոգիա է, թե՞ ոչ: Քաջարանը ստեղծվել է 1950-ականներին: Այն ժամանակ ես ծնված չէի, որ խոսեի: Մարդկանց գիտակցությունը այդքան բարձր չի եղել, բայց իշխանության գիտակցությունը այնքան բարձր է եղել, որ փոքր հանքերը կոնսերվացրել են: Եթե մոլիբդենի արտադրությամբ մենք աշխարհում 7-րդ տեղն ենք գրավել, ապա ոսկու առումով միջազգային հարթությունում մենք որևէ նշանակալի դեր չունենք: Քաջարանի ճանապարհը փակ չէ, որովհետև բնակչները այդտեղ ապրում են որպես Քաջարանի աշխատողներ: Ջերմուկի բնակիչները 70-80 տարի ապրում են առողջարանային տարածքում: Ջերմուկում մեծացած երեխաները չեն գնացել հանքափոր դառել, նրանք գնացել են Բժշկական համալսարան և բժիշկ են դարձել»:
Գևորգյանին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք անուղղակիորեն հաստատում է Ամուլսարի գործարկումը՝ ավելի նոր տեխնոլոգիաներով ու ավելի քաղաքակիրթ եղանակներով, Գևորգյանը հերքեց` նշելով. «Պարզապես վնասներով Ամուլսարը մի քանի անգամ ավելի անվնաս է, քան Զանգեզուրի պզնձամոլիբդենայինը»:
Նազենի Վարդանյանը նշեց, որ Քաջարանի գործով կա քրեական գործ, խոսեց նաև Թեղուտի մասին, որտեղ տեղի ունեցածը որակեց բնապահպանական աղետ:
Բանավեճի մանրամասները` տեսանյութում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55