Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում, որտեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր։ Այն թվագրվում է վաղ բրոնզե դարին։ Հնավայրը բացահայտում է շուրջ 3000 տարվա վաղեմության սովորույթներն ու ծեսերը, ինչպես նաև ռազմական գործի հմտությունները, որոնք ունեցել են տեղանքի բնակիչները։ Սրանով էլ պայմանավորված է բնակավայրերի ամրաշինական կառուցվածքը։ Հազարամյակներ առաջ Շիրակի մարզի տարածքում բնակություն են հաստատել բարձրադիր հատվածներում՝ թշնամիներից պաշտպանվելու նպատակով։
Ջրաձորի այս հատվածը կոչվում է Մեծ բերդ ամրոց։ Այն 1820 մետր բարձրության վրա է։ Այստեղից տեսանելի է Ախուրյանի կիրճը իր ողջ հմայքով։ Բայց հազարամյակներ առաջ գեղեցիկ տեսարանը չէ, որ որոշիչ է եղել տեղաբնակների համար բնակավայրի ընտրության հարցում։ Այս բարձունքից երևում են գյուղի բոլոր 4 կողմերը, այսինքն` բարձունքը բնակատեղի է դարձել պաշտպանական նպատակներով։
Իսկ հարձակումներ ամրոց բնակավայրի վրա եղել են։ Այս մասին վկայող հնագիտական նյութեր են հայտնաբերվել։ Հնավայրը համարվում է ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան։ Հենց ուրարտացիներն էլ եղել են պարբերաբար այս բնակավայր արշավողները։
«Պարզվեց, որ ուրարտական ժամանակաշրջանում ամրոցը ենթարկվել է ուրարտացիների հարձակումներին: Դա փաստող հնագիտական բազմաթիվ նյութեր ունենք: Ամրոցից ներս կացարանների պատերին հայտնաբերվել են ուրարտական նետասլաքներ: Նաև ունենք գրառում, որ ուրարտացիների գրոհն անհաջողությամբ է պսակվել: Ուրարտացիները նահանջել են` տեղում թողնելով զենքեր, գոտիներ, կենցաղային իրեր և այլն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ջրաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար Լարիսա Եգանյանը:
Ամրոց-բնակավայրի ներսում գտնվող կացարաններում, ինչպես նաև ամրոցի սահմաններից դուրս հայտնաբերված կառույցում բազմաթիվ կարասներ են հայտնաբերվել:
Ուսումնասիրություններից հետո հնագետները նաև ամրոց-բնակավայրի և ծիսական կառույցի ժամանակագրական կապն են պարզելու։ Ամրոցի կառուցման մեկ առանձնահատկություն չափագրման ընթացքում են հայտնաբերել։ Ամրոց-բնակավայր կառուցելու համար հազարամյակներ առաջ բնությունն է օգնել, օգտագործել են ժայռերը։
Այն ենթադրաբար բարձունքի լանջերին պետք է լինի։ Ջրաձորի պեղումները համարվում են նախնական ուսումնասիրություններ։ Շատ հարցերի պատասխաններ հնագետները ակնկալում են ստանալ հաջորդ տարիների պեղումների արդյունքում։
www.shantnews.am
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
16:16
15:16
14:57
14:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03