Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից ես հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը, ում վերջերս հրավիրել էին Եղեգնաձորի ոստիկանություն:
«Ինձանից հետաքրքվում էին, թե իմ կողմից հրապարակված նյութերը որտեղից են, ով է այդ ամբողջ ինֆորմացիան ինձ տվել: Ես տեղեկացել եմ, որ այդ ամենը ուղղորդվում է Վայոց Ձորի մարզպետի կողմից: Ես տեղեկացել եմ, որ մարզպետը իրավապաշտպան Արտակ Գալստյանի եւ իմ դեմ նյութ է նախապատրաստել: Էդ տվյալները, որոնք ես հրապարակել եմ բրուցելոզի մասին միտում ունեն աճելու: Մարզպետը վրեժխնդիր է եղել, որ ես հայտարարել եմ, որ Վայոց Ձորի մարզպետն իր տեղում չէ: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ Քարագլուխ համայնքում դեպի արոտավայր տանող ճանապարհը փակել են` թույլ չտալով, որպեսզի ես անասուններին տանեմ արոտավայր:
Ես ստիպված մեքենաներ եմ բերել, որ անասուններին տեղափոխեմ: Նույնը աշնանն է լինելու, երբ անասուներին իջեցնելու լինեմ: Եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ այո, Վայոց ձորի մարզպետն իր տեղում չէ եւ ինքն իր լծակները ներդնում է ճնշում գործադրելու համար»,- ասաց ֆերմերը:
Տիգրան Եղոյանը հայտարարեց, որ ինքը չի ընկրկելու եւ ընդհակառակը` պայքարելու է, թողնելու է ֆերմերությունը եւ զբաղվելու է քաղաքականությամբ:
«Տեսնելով մարզում այս աննորմալ վիճակը մոտ օրերս նախապատրաստվում ենք հայտարարել հանրահավաք մարզպետարանի մոտ եւ ընդհուպ հնարավոր է շարժվենք Կառավարություն: Մենք թույլ չենք տա էս վիճակը: Մարզպետը ուղղակի մարզը թողել է անտեր վիճակում: Ես թողնում եմ ֆերմերությունը, եւ որեւէ կուսակցության անդամ չլինելով` ստեղծում եմ ծայրահեղ ազգայնական շարժում, որը կփորձի այս արատավոր երեւույթներին շտապ եւ համապարփակ լուծում տալ»,-ասաց նա:
Ֆերմեր Տիգրան Եղոյանը հավելեց, որ շուտով Վայոց ձորի մարզում ինքը հանդես կգա կոչով, որ ժողովուրդը քաղաքացիական խաղաղ անհնազանդություն ցուցաբերի եւ օրենքի սահմաններում բողոքեն մարզպետի անգործությունը, պահանջեն մարզպետի հրաժարականը:
Անի Բարսեղյան
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55