Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը հետ հանդիպմանը քննարկել է հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում:
Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները:
«ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար բիզնես չէ, այլ պատվաբեր և պատասխանատու նախաձեռնություն: Մեր առաջին քայլը զորամասերում լինելու է խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը ժամանակակից, որակյալ խոհանոցային տեխնիկայով: Իսկ ճաշացանկն էլ, բնականաբար, հարուստ կլինի՝ պատրաստված թարմ սննդամթերքից»,- ասել է Դավիթ Երեմյանը:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որի արդյունքում պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա: Այդ համատեքստում պետական նախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության մասնակցությունը ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին, ինչը ևս 300 նոր ու միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ կապահովի:
«Կարևորում ենք ընկերության տեղական արտադրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ինչը կխթանի տեղական արտադրանքի պահանջարկի ավելացմանը: Այս գործընթացում հանրային սննդի ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերության ներգրավումը դրական ազդեցություն կունենա նաև հանրային սննդի ոլորտի մշակութային առանձնահատկությունների կատարելագործման, տարածման հարցում»,- նշել է պետական նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խոհարարական արվեստը զարգացնելու, արցախյան գործընկերների մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունները:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02