Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության»(CHP-ԺՀԿ) կենտրոնական գրասենյակն անդրադարձել է ներքին գործերի նախարարության կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկությանը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակմանը:
CHP-ի գլխավոր քարտուղար և մամուլի խոսնակ Ֆաիք Օզթրաքը նշել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումը ոչ թե քաղաքական է, այլ իրավական:
«Համաձայն սահմանադրության՝ ոչ ոք մեղավոր չէ, քանի դեռ չի ապացուցվել իր հանցանքը: Յուրաքանչյուր գործընթաց, որը հարվածի տակ է դնում քվեարկության իրավունքը, հարվածում է նաև Թուրքիային»,-ասել է Օզթրաքը:
Նրա խոսքով` փաստորեն առ ոչինչ է ճանաչվել օրենքի գերակայությունը և հավելել:
«Ժողովրդավարության մեջ օրենքը պարզ է: Նա, ով ընտրության ճանապարհով է հայտնվում, հեռանա պիտի նույն եղանակով: Իսկ եթե ընտրության ճանապարհով մուտք է գործում և հեռանում ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումով, ապա քվեարկությունն իր իմաստը կորցնում է: Չի կարելի ժողովրդի կամքին հակառակ գնալ»,-ասել է Օզթրաքը:
Օզթրաքը հայտնել է, որ իրենք արդարության և ժողովրդավարության կողքին են և հիշեցրել, որ իրենք նույն կերպ են արձագանքել նախկինում, երբ ընտրված վարչապետ Դավութօղլուին ստիպեցին հրաժարական տալ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55