Վրաստանի Պաշտպանության նախարար Լուան Իզորիան հայտարարել է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիր կնքելու մասին:
Վրաստանում ԱՄՆ-ի նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո, Իգորիան հայտարարել է. «Երկու երկրների միջև ռազմական համաձայնագիրը կնքվելու է առաջիկա օրերին՝ երեք տարի ժամկետով»:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունն աջակցելով Վրաստանում ռազմական բարեփոխումների ծրագրի իրականացմանն, ընդգծել էր ՆԱՏՕ-ին այդ երկրի միանալու կարևորությունը: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում բացվեց վրաց-ամերիկյան ռազմական պատրաստվածության կենտրոն: Հարավային Կովկասում և մասնավորապես Վրաստանում ԱՄՆ-ի գործողությունները վկայում են այս տարածաշրջանում և մասնավորապես Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին ռազմաբազա հիմնելու ԱՄՆ-ի ջանքերի մասին:
Փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի գործողությունները վտանգավոր են այս տարածաշրջանների երկրների համար: Չնայած ՌԴ-ն մշտապես մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման կապակցությամբ, սակայն ամերիկացիները որևէ կերպ չեն արձագանքում նման հայտարարություններին: Ամերիկացի ռազմական պաշտոնյաների այս անտարբերությունը, կարող է բացասակայն հետևանքներ ունենալ Թբիլիսիի համար: Ամերիկացի ու ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաների դեպի տարածաշրջան և Վրաստան կատարած բոլոր այցերի ժամանակ, Ռուսաստանի դեմ ուղղված քայլերը մշտապես եղել են բանակցությունների առանցքում: Հետևաբար, փորձագետները կարծում են, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի քայլերի կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունները բնական են: Չնայած Ռուսաստանի մտահոգություններին, Կովկասի տարածաշրջանի որոշ ռազմական փորձագետներ, լուրջ չեն վերաբերվում Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ Ռուսաստանի բողոքներին: Որպես օրինակ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազար Ռաշիդօղլուն ասում է . «Վրաստանում նախկին ռուսական ռազմաբազայում ամերիկյան ռազմակայան հիմնելու հարցին Ռուսաստանի կոշտ արձագանքը, կսահմանափակվի բանավոր հայտարարություններով»:
Եվ սա այն դեպքում, երբ Հարավային Օսիայում և Աբխազիայում Վրաստանի ռազմական գործողություններն արժանացել են Ռուսաստանի կոշտ արձագանքին և անուղղելի վնասներ հասցրել Թբիլիսիի կառավարությանը:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև եռամյա ռազմական պայմանագրի ստորագրումը, ԱՄՆ-ին մեկ քայլ կմոտեցնի Ռուսաստանի հետ սահմաններին հակամարտություն հրահրելու քայլին: Իսկ Վրաստանը, որպես այս խաղի կարևոր դերակատար, ոչ միայն այս գործողություններից օգուտ չի քաղելու, այլ նաև պետք է անհանգստանա այդ կապակցությամբ Ռուսաստանի հնարավոր արձագանքների համար:
Փաստն այն է, որ Սպիտակ Տան պաշտոնյաներն անում են հնարավոր ամեն ինչ՝ Վրաստանի ներքին գործերին միջամտելու և այդ երկրի արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերահսկելու և իրենց հայեցողությամբ առաջ տանելու համար: Հակառակ այս ամենին, Վրաստանի իշխող քաղաքական գործիչները մեծ ցանկություն ունեն խորացնել իրենց հարաբերություններն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը սակայն, կարող է խորացնել այս երկրին հասցված վնասը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55