Մակրոնը Պուտինին ընդունել է Ֆրանսիայի նախագահների ամառային պաշտոնական նստավայրում` ֆորտե Բրեգանսոնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի նրբանկատ և սիրալիր լինելը` խոստանալով այդ կապակցությամբ հնարավորինս լակոնիկ լինել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է, որ մեր ամբողջ պատվիրակությանը ստվերում է նստեցրել, իսկ ինքը նստած է արևի տակ, այդ պատճառով ես կփորձեմ լինել հնարավորինս հակիրճ, թեև որոշ բաներ ստիպված եմ կրկնել»,– նշել է Պուտինն իր ելույթի սկզբում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ կարևորում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։
«Ինձ համար շատ կարևոր է այսօրվա հանդիպումը, քանի որ այսօր մենք պատմական պահ ենք ապրում միջազգային հարաբերություններում», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն այսօր հանդիպում է անցկացրել Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահների ամառային պաշտոնական նստավայրում` ֆորտե Բրեգանսոնում։ Հանդիպման ընթացքում միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր են քննարկվել։
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների բանակցություններն անցկացվում են G7 գագաթնաժողովից մի քանի օր առաջ։ G7–ը կկայանա օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի Բիարիցցե քաղաքում։ Այդ շրջանում այսօր 30 աստիճան շոգ է եղել։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55