Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և կարևորել Հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծություններն ու աջակցությունը: Փոխվարչապետը ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրում ներառված են բոլոր արդիական խնդիրները և հավաստիացրել, որ «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակացույցին համաձայն:
ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել ԱՄՀ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԱՄՀ կուտակած փորձն ու գիտելիքները:
Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարևոր ուղղությունները՝ հարկային վարչարարության բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ուղղության հիմնական նպատակներին և իրականացման միջոցներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկարաժամկետ ռազմավարությունների մշակման և տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարևորության շուրջ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01