Օգոստոսի 23-30-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը: 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական տոն: Փառատոնի շրջանակում կկայանա երկու բացման արարողություն: Օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24-ին Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացման արարողությունը, որտեղ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի գործերը: Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:
Փառատոնի ծրագրում ընդգրկված են բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով:
Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս հատուկ խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը.դրանք ներկայացնում ենՆորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի հայկական խաչքարերը:
Հավելենք, որ 2014-ից Հայաստանում իրականանում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնը: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից ժամանած արվետագետների, հոգևորականների: Փառատոնի շրջանակներում մասնակիցները ապրում և կիսում են միասին մի հարթակ, որոնց միացնում են այնպիսի համամարդկային արժեքներ ինչպիսիք են` սերը, խաղաղությունը, մարդասիրությունը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55