Ալգորիթմը հնարավոր կլինի օգտագործել ժեստերի լեզուն հասկանալու համար։
Google AI լաբորատորիան արհեստական բանականության օգնությամբ աշխատող ժեստերի արագ ճանաչման տեխնոլոգիա է ներկայացրել։ Ծրագիրը հնարավոր կլինի ներբեռնել սմարթֆոնում։ Դրա աշխատանքի համար միայն տեսախցիկ է պահանջվելու։
Համակարգի «ուսուցման» համար հետազոտողներն օգտագործել են տարբեր դիրքերում գտնվող ձեռքերի 30 000 լուսանկար։ Նախագծողներին հաջողվել է արագացնել ալգորիթմի աշխատելու արագությունը՝ կրճատելով վերլուծության համար նախատեսված տվյալների ծավալը։ Ժեստը տարբերելու համար արհեստական բանականությունը նախ ճանաչում է ձեռքը, հետո հոդերն ու մատների ծայրերը, և դրանք համեմատում բազայի տվյալների հետ։
Տեխնոլոգիան շատ օգտակար կարող է լինել ժեստերի լեզուն «թարգմանելու», ինչպես նաև սմարթֆոնին առանց դիպչելու կառավարելու համար։ Այս գործառույթով, ամենայն հավանականությամբ, առաջինը կզինվի Google Pixel 4 սմարթֆոնը, որը կներկայացվի այս տարվա աշնանը։
Տեխնոլոգիան դեռևս չի իրացվել Google-ի որևէ արտադրանքում, այդ պատճառով էլ դրա ելակետային կոդը հասանելի է բոլորին։
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03