Եվրահանձնաժողովը չի պաշտպանել Դանիայի կողմից Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անժամկետ վարձակալության տալու գաղափարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Գրենլանդիայի խնդրի շուրջ Եվրահանձնաժողովը լիովին ընդունում Է ու պաշտպանում այն դիրքորոշումը, որը հայտնել են Դանիայի վարչապետը եւ Գրենլանդիայի կառավարությունը»,-ասել Է նա:
Դանիայի կառավարությունը եւ նրա ինքնավարության՝ Գրենլանդիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն գնալ այդ գործարքին:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել Է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից: Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել Է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել Է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել Է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը:
Գրենլանդիան տարածք Է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք: Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55