2010 թվականին Արցախում «Սոցիոմետր» կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման տվյալներով` տարածքները զիջելուն կողմ է եղել հարցված արցախցիների 2.7 տոկոսը, 10.03 տոկոսը կողմ է եղել, որպեսզի մնա այնպես, ինչպես որ է: Եղել է նաև հարց Ադրբեջանի կազմ վերադառնալու մասին և դրան կողմ է եղել հարցվածների 0,2 տոկոսը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը Ահարոն Ադիբեկյանը:
Ի դեպ, 2007 թվականին, ըստ սոցիոլոգի` Ադրբեջանի կազմ վերադառնալուն կողմնակից է եղել 1.5 տոկոսը:
«Ոչ մի փոխզիջում, ճանաչել անկախությունը` 50 տոկոսը: Հայաստանին միավորել` 34 տոկոսը»,- ավելացրեց սոցիոլոգը: Ըստ նրա` 2012 թվականին ևս իրենց կենտրոնը նմանատիպ հարցումներ է արել, և գրեթե նույն պատկերն է գրանցվել աննշան տարբերություններով:
«Ինձ հետաքրքրում էր հետևյալը`իրենք ուզու՞մ են դառնալ Հայաստանի մաս, թե` ոչ»,- նկատեց սոցիոլոգը:
Պատասխանելով հարցին, թե ինչու այս շրջանում, երբ բոլորը, այդ թվում՝ ՀՀ նախագահը խոսում են, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը /դա լավագույնս արտահայտվում է հանրաքվեի միջոցով, սակայն հարցումը ևս հասարակական կարծիքի հավաքագրման ձև է/, սոցիոլոգը չի պատրաստվում Արցախում հարցում անել, Ահարոն Ադիբեկյանն ասաց` «կվճարե՞ս»:
Այսինքն` նա նկատի ունի, որ պետք է որոշակի շահառու շրջանակից պատվեր ունենա:
Հարցին էլ, թե ինչու հանրապետականները չեն պատվիրում նման հարցում /կուսակցության ձեռքը քարի տակ չէ/ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ավաղ, ասում են` էդ ինչ հարց է, պարզ չի՞, որ մենք տարածք չենք տալու, կասկածի տա՞կ ենք դնում մեր դիրքորոշումը…. вот такие дела»:
Նաև Ահարոն Ադիբեկյանը առանց որևէ հարցում անելու ասաց. «Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու, եթե ստանում է անկախություն»:
Աղբյուրը` tert.am
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47