Լրագրողների հետ ճեպազրույցում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով:
«Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետև եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր և այս ընթացակարգը տեղի չէր ունենա»,-ասաց նա:
Հարցին, թե անվերահսկելի տնտեսական ռիսկեր կարո՞ղ են լինել հանքի չշահագործման դեպքում, նախարարը նշեց, որ իրենց կանխատեսմամբ բյուջեի մակրոտնտեսական շեղումների ռիսկ չկա:
Իսկ հարցին՝ եթե հանքը չշահագործվի, ինչ հարված կլինի, Ջանջուղազյանը նշեց, որ հարցը շատ հնչեղ է, թեև կունենա որոշակի ազդեցություն: «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով և, հետևաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որևիցէ տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները և, հետևաբար, առաձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ: Որևէ տնտեսվարող սուբյեկտի աշխատել-չաշխատելը չի կարող չունենալ, աշխատելու հետ կապված դրական սպասումներ է ձևավորում, պոտեցյալը աճեցնում, և հակառակը»,-ասաց նա:
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
14:09
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03