«Կոմպետենտ մարդիկ բերում ենք, հետո ասում են, որ չէ՝ սա ոնց որ կոմպետենտ չէր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում շրջում է քաղաքացիների բնակարաններով: Առաջինն այցելեց ԱՄՆ-ից ՀՀ ժամանած Գոհար Հունանյանի տուն:
«Վերադարձել ու հաստատվել եմ ՀՀ-ում՝ Ջերմուկում, որովհետև էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել ապրեմ: Ուզում եմ, որ այս մաքուր, անարատ բնությունը պահպանվի: Շատ ընկերներ ունեմ, որ ուզում են գալ Հայաստան: Այս տանից ամբողջ սարը՝ Ամուլսարը, քաղաքը երևում է: Չեմ ուզում գամ մի տեղ, որտեղ բնությունը ապականվում է»,- ասաց Գոհար Հունանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կնոջ հետ, բայց նկատեց, որ հարց է՝ արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործումը վտանգել է բնությունը: Ի պատասխան վարչապետի՝ Գոհար Հունանյանն ասաց, թե կոմպետենտ մարդիկ պետք է բերվեն, որ այս հարցին պատասխան տրվի:
«Կոմպետենտ մարդիկ բերում ենք, հետո ասում են, որ չէ՝ սա ոնց որ կոմպետենտ չէր: Ավելի կոմպետենտ մարդիկ ենք բերում, հետո էլի ասում են, որ չէ՝ սա էլ այն չէ: Հիմա աշխարհի բոլոր կոմպետենտ մարդկանց պիտի հավաքենք, որ հասկանանք: Մեր նախընտրական ծրագրում էլ է գրած, որ ՀՀ-ն էկոհամակարգի կոնցեպտով պիտի:
Ենթադրենք, որ հանքը աշխատեց, պիտի հասկանանք՝ այդ հանքն ինչ ազդեցություն ունի հողի, ջրի, աղմուկի վրա: Այդ պուճուր սարի վրա մինչ հեղափոխությունն արդեն 400 մլն դոլար է ծախսվել: Ինձ զեկուցել են, որ կա ամենօրյա, ամենշաբաթյա ու ամսվա մոնիթորինգ: Խումբը՝ կազմված քաղհասարակությունից, կառավարության ներկայացուցչից, փորձագետներից, ընկերության ներկայացուցիչներից, ամեն օր խոտը վերցնելու է, որ տանի լաբորատորիա: Եթե պարզվի, որ խոտի վրայի փոշին նախատեսվածից շատ է, ապա 90 օր է տրվում խնդիրը կարգավորելու համար: Եթե խնդիրը չի վերացվում, ապա պետությունն ունի հանքի շահագործումը դադարեցնելու իրավական հիմք»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Գոհար Հունանյանը խնդրեց վարչապետին իրենց հուսախաբ չանել, քանի որ հավատում է Նիկոլ Փաշինյանին:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01