Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին: Այս մասին հայտնումէ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նվիրյալ հովվական ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամներն ու խրատները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ արդյունավոր և բարեհաջող սպասավորության երաշխիքը Եկեղեցու զավակների նկատմամբ հոգևորականի ունեցած սերն է, հովվական խնամքը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը իրեն վստահված համայնքի հանդեպ:
Հայոց Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորեց չընկճվել հովվական կյանքում հանդիպող դժվարություններից և խնդիրներից, այլ հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արգասաբեր դարձնելով հոգևոր սպասավորությունն իրենց վստահված համայնքներում: Վեհափառ Հայրապետը պատգամեց ամուր մնալ իրենց կոչման մեջ և հանձնառու ոգով, աստվածասեր, բարեպաշտ և հայրենանվեր ծառայությամբ էլ ավելի բարձրացնել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Երիտասարդ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց Աստծու օգնականությամբ և առաջնորդությամբ արդյունավորել իրենց առաքելությունն ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Ս. Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և աշխարհասփյուռ թեմերում:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03