Ամուլսարի ուրանը, ծանր մետաղները կարող են վճռորոշ դեր կատարել Ջերմուկի, Սևանա լճի, Հայաստանի ապականման առումով․ այս համոզմունքին է նաև հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ LIVEnews.am կայքի տաղավարում նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գուրգեն Եղիազարյանն ասաց․
«Դու այնպես ես կպել այդ աթոռից, որ քեզ պետք է քերվի, քերվի այդ աթոռից, դժվար է քերվելու շատ։ էն որ ես ու դու ասում ենք Սերժի համար, վա՜․․․ Սերժը նամուսով էր, ասաց՝ Նիկոլը ճիշտ է, ես սխալ եմ, գնաց, դո՜ւ, դու պատրաստ ես երկրագունդը զոհել այդ աթոռի համար, որովհետև ասվում է՝ սովորից մի կտրի, չտեսին մի սովորեցրու․․․ Ոչ բարով՝ Հայաստանի վարչապետն ես, քեզ մարդավարի ասում են՝ Ամուլսարը բացեցիք, չարիք է, պանդորայի արկղն է հայ ազգի գլխին, և դո՞ւ պետք է որոշես՝ բացես թե չբացես։ Այ, այն Ստամբուլյան կոնվենցիայի պես, աչքիդ է երևում, դու շատ փոքր ես, որ որոշես հայ ազգի բախտը էդ Ամուլսարով։ Քեզ ասում են՝ ձեռք մի տուր, չի կարելի, խելքդ չի հասնում, մարդկանց հետ խոսա, հասկանում ենք՝ այնտեղ Մեծ Բրիտանիան է, հրաժարվիր պաշտոնիցդ, բայց սարին ձեռք մի տուր, դու չես հասկանում ինչի հետ ես խաղում»։
LIVEnews.am-ի հյուրը նույնպես այն կարծիքին է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի թույլատրել Ամուլսարի շահագործումը, մինչդեռ․․․
«Հիմա այդ կարիերը, որ բացվել է Ամուլսարի և քայքայել է արդեն սարի սիրտը, ամեն օր տոննաներով փոշի է բերում Ջերմուկ հանգստավայր»,- ասաց պարոն Եղիազարյանը։
Ամուլսարի շահագործման վտանգավորության, դրանով Պանդորայի արկղը չբացելու, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության, «Մարտի 1»-ի և Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) վերաբերյալ BBC-ի ռուսական ծառայության հաղորդման, ինչպես նաև այլ խնդիրների շուրջ է մեր զրույցը Գուրգեն Եղիազարյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
13:36
13:09
12:52
12:35
12:18
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
23:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27