ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենևին մեղավոր չէ ուրբաթ բորսային ինդեքսների անկման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բորսաների փակման պահին (երևանյան ժամանակով ժամը 00:00-ին) Dow Jones-ի ինդեքսը, որը երկրի գործարար ակտիվությունը գնահատող կարևորագույն ինդեքսն է, նվազել է ավելի քան 600 կետով (2,37%-ով՝ մինչև 25630,52 կետի), բարձրտեխնոլոգիական ընկերությունների NASDAQ-100 ինդեքսը նվազել է 3%-ով՝ մինչև 7751,77 կետի, S&P-500 ինդեքսը նվազել է 2,59%-ով՝ մինչև 2847,25 կետի: Նշվում է, որ ինդեքսների անկման պատճառը Թրամփի հայտարարությունն է եղել, ըստ որի նա նոր մաքսատուրքեր է սահմանում չինական ապրանքների համար:
G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Ֆրանսիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահին հարց է ուղղվել՝ կարծում է նա արդյոք, որ իր խոսքերն են ինդեքսների անկման պատճառ դարձել, ինչին Թրամփը պատասխանել է. «Ամենևին»:
Նա նշել է, որ իր նախագահության օրոք այս ինդեքսները «զգալիորեն աճել են»:
«Այդ իսկ պատճառով պետք չէ ինձ ասել այդ 600 կետի մասին»,- ասել է նա:
Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից Չինաստանից ընդհանուր 300 մլրդ դոլարի ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի ոչ թե 10%-ով, ինչպես նախատեսված էր, այլ 15%-ով: Իսկ հոկտեմբերի 1-ից ընդհանուր 250 մլրդ դոլարի այլ խմբի ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան ոչ թե 25%-ով, այլ 30%-ով:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56