Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից, որպեսզի խուսափի Lydian Armenia ընկերության դիմումից Միջազգային արբիտրաժային դատարան, գրում է «Ժամանակ» թերթը։
«Սեպտեմբերի 11–ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո Lydian Armenia–ն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել Միջազգային արբիտրաժային դատարան»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև ժամկետի լրանալը նա կազատի հանքավայրի տարածքն ակտիվիստներից և կապահովի անհրաժեշտ պայմաններ ընկերության բնականոն գործունեության համար։
Պարբերականի տեղեկություններով, ոստիկանության գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4–ին այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ կհաջողվի ավարտվել։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքակային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ և շփվել տեղի բնակչության հետ, մասնավորապես, Ամուլսարի հարցով։
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03