«Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին: Քաղաքի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով առաջարկված գումարը երգչուհին ծախսել է Հայաստանի ամենաառաջին՝ Նիկողայոս Տիգրանյանի անունը կրող երաժշտական դպոցին երաժշտական գործիքներ գնելու նպատակով: Ձեռք բերված 9 գործիքները՝ ինչպես փողային, այնպես էլ լարային, երգչուհին անձամբ հանձնեց երաժշտական դպրոցին:
«Երգչուհին առանց մեկ վայրկյան մտածելու միացավ այս նախագծին: Մարդն, ով գիտակցում է երաժշտական գործի և մշակութային կյանքի զարգացման կարևորությունը, անվարան ու առանց մտածելու ասում է՝ այո՛, և պատրաստ է անվճար երգել Գյումրիում ՝ հանուն այն երեխաների, ովքեր սովորում են թիվ 1 երաժշտական դպրոցում»,-շնորհակալություն հայտնելով երգչուհուն՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ում առաջարկով էլ երգչուհին համաձայնել էր մասնակցել նախաձեռնությանը:
«Գյումրին իմ մանկության քաղաքն է: Այստեղ են ապրում իմ մորաքույրներն ու ընկերուհիները: Սա այն քաղաքն է, որտեղ անցկացրել եմ մանկությանս տարիները: Գյումրիում ես միայն ու միայն բարեգործական համերգներով եմ եղել, այս անգամ ևս, երբ առաջարկվեց ինձ գումար՝ քաղաքի օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու համար, ես անմիջապես գումարից հրաժարվեցի, բայց հետո, երբ իմացա երաժշտական դպրոցի նախաձեռնության մասին, անմիջապես համաձայնեցի ու շատ ուրախացա, որ սրանից կօգտվեն երեխաները: Սա այն քաղաքն է, որտեղ միայն բարեգործական համերգներով եմ ելույթ ունեցել: Մշակույթն առաջինն է, որ ներկայացնում է ազգին, ու մենք պարտավոր ենք աջակիցը լինել մշակույթի զարգացմանը»,-նշեց Նունե Եսայանը:
Երգչուհին երեկոյան՝ տոնական համերգի ընթացքում ելույթ կունենա նաև Գյումրու «Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ:
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27