Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիպտոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ:
Մոտ 55 հայաստանցի զբոսաշրջիկ 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում։ Երևան վերադարձի նրանց չվերթը հետաձգվել է։
Air Cairo ավիաընկերությունը, որը պետք է այսօր առավոտյան 04:45-ին Շարմ էլ շեյխ-Երևան ուղիղ չվերթ իրականացներ, չեղարկել է այն, իսկ ուղևորներն այդ մասին իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն:
Sputnik Արմենիան կապ է հաստատել ուղևորներից Սիրանույշ Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ օդանավակայանում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբրև տեխնիկական խնդիրներ են եղել, բայց մարդիկ 10 ժամից ավել մնացել են օդանավակայանում:
Գրիգորյանի խոսքով` ուղևորների ցանկում 10 մանկահասակ երեխա կա: Նրանց շատ նյարդայնացրել է, որ իրենց հարցով ոչ ոք չի զբաղվում և հստակ տեղեկատվություն չեն տալիս, թե երբ է խնդիրը կարգավորվելու:
Պարզվել է, որ նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիպտոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ: Այդ ընկերությունից ոչ ոք չի այցելել օդանավակայան և հնարավոր չի եղել իրենց հետ կապ հաստատել:
Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև Air Cairo ավիաընկերություն Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Անռիվա-Տուր ընկերության հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի հետ:
Տնօրենը տեղեկացրեց, որ ոչ մի հայ Շարմ էլ Շեյխում չի մնացել, ընդամենը թռիչքն է ուշացումով իրականացվելու:
«Ես հենց նոր եմ խոսել, ոչ մի խնդիր չկա: Խնդիրն այն էր, որ Եգիպտոսում հյուրանոցները գերծանրաբեռնված են, այդ պատճառով հնարավոր չի եղել սպասող ուղևորներին տեղավորել հյուրանոցներում: Թռիչքը կիրականացվի այսօր երեկոյան, ժամը 20.00-ին»,-ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Մենք ևս մեկ անգամ կապ հաստատեցինք Սիրանույշ Գրիգորյանի հետ։ Նա նշեց, որ իրենք այժմ գտնվում են հյուրանոցի տարածքում, սակայն ոչ մեկ չի շտապում իրենց սենյակներում տեղավորել: Պատճառաբանում են, որ տեղ չկա:
Ուղևորները շարունակում են վրդովված մնալ և սպասում են ստեղծված անհարմարությունների կարգավորմանը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56