ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ տեղեկությունների, ազգային անվտանգության գծով պաշտոնյաների հետ քանիցս քննարկել է փոթորիկների դեմ պայքարելու համար միջուկային ռումբերի օգտագործման հնարավորությունը, գրում է Axios պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:
Պարբերականի աղբյուրի հաղորդմամբ՝ պաշտոնյաներն ապշահար են եղել Թրամփի նման առաջարկից:
«Դրանք (փոթորիկները) սկսում են ձևավորվել Աֆրիկայի ափերի մոտ, իսկ երբ նրանք շարժվում են Ատլանտյան օվկիանոսով, մենք ռումբ ենք նետում փոթորկի օղակի մեջ և վերացնում այն: Ինչո՞ւ չենք կարող նման կերպ վարվել»- Թրամփի խոսքը փոխանցել է պարբերականի զրուցակիցը։
Ինչպես հաղորդում է Axios-ը՝ ԱՄՆ առաջնորդն առաջին անգամ չէ, որ նման առաջարկով է հանդես գալիս: Նա այդ գաղափարի վերաբերյալ զրույց է ունեցել նաև վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ: Ըստ հաղորդման՝ 2017 թվականին Թրամփը խոսել է փոթորիկների ռմբակոծման մասին, բայց առանց «միջուկային» բառի, որի մասին վկայում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի գրությունները:
Այնուհանդերձ, ինչպես փոխանցում է աղբյուրը, գաղափարը պաշտոնական ձևակերպում չի ստացել:
Հաղորդվում է, որ ԱՄՆ 34-րդ նախագահ Էյզենհաուերի վարչակազմը 1950-ականներին նույնպես մտածում էր փոթորկի կենտրոնում միջուկային ռումբ պայթեցնելու մասին՝ կոնվեկցիոն հոսքերին հակազդելու համար: Այդ ժամանակ գաղափարը մշակել էր կառավարական գիտնականը։
Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս լուրերը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44