Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 26-ին Պեկին Է ժամանել Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հրավերով: Պեկինից Զարիֆն սկսել Է իր ասիական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի նաեւ Ճապոնիա եւ Մալայզիա:
Զարիֆի այցը մեկ օրով հետաձգվել Էր այն պատճառով, որ իրանցի նախարարը նախօրյակին այցելել Է ֆրանսիական Բիարից, որտեղ նա բանակցություններ Է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Զարիֆի բլից-այցը Բիարից, հանդես Է եկել հաջակցություն բանակցային գործընթացի:
«Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չԷի տատանվի,- ասել Է Ռոուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:- Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք Է օգտագործենք բոլոր միջոցները»:
Ռոուհանիի հայտարարությունները հնչել են իրանցի պահպանողականների կողմից Զարիֆի այցի քննադատության ֆոնին: Մասնավորապես, «Կայխան» ծայրահեղ պահպանողական իրանական հրատարակությունն անտեղի Է որակել այդ այցը: Թերթի մեկնաբանուկթյան մեջ նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Զարիֆի երկրորդ այցը Ֆրանսիա «թուլության եւ հուսահատության դրսեւորում Է»:
Մինչդեռ «Էթեմադ» ռեֆորմիստական իրանական թերթը Բիարից Զարիֆի այցը «ամենահուսադրող պահն» Է համարել Իրանի հետ բազմակողմ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակից ի վեր: Զարիֆն ինքը այդ այցի արդյունքները համարում Է Թեհրանի ակտիվ դիվանագիտության դրսեւորումը:
«Առաջ շարժվելը դժվար Է, բայց ավելի լավ Է փորձել»,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56