Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Ռուսաստանը խախտել է Սերգեյ Մագնիտսկու իրավունքները և այդ երկրին պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում 34 հազար եվրո վճարել Մագնիտսկու հարազատներին, ասված է դատարանի մամուլի տեղեկագրում, որը ստացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դատարանը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում՝ պարոն Մագնիտսկու կալանքի տակ պահման պայմանների հետ կապված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստրասբուրգի դատարանը երեքշաբթի հրապարակել է 10 և 7 տարի առաջ հարազատների (կնոջ և մոր) ներկայացրած «Մագնիտսկին և մյուսները Ռուսաստանի դեմ» բողոքի վերաբերյալ որոշումը:
Hermitage Capital Management խոշոր ներդրումային հիմնադրամի աշխատակից Սերգեյ Մագնիտսկին, որին Ռուսաստանի իրավապահ մարմինները մեղադրել էին հարկային խարդախությունների համար, մահացել է 2009 թվականի նոյեմբերին՝ «Матросская тишина» քննչական մեկուսարանում՝ շուրջ մեկ տարի անազատության մեջ գտնվելուց հետո: Նրա մահը լայն արձագանք է ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:
Դատարանը նաև համարել է, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (ազատության և անձեռնմխելիության իրավունք), Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` դաժան վերաբերմունքի ցուցաբերում բանտային հսկիչների կողմից և արդյունավետ հետաքննության բացակայություն»:
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ կապված Մագնիտսկու կյանքի իրավունքը պաշտպանելու և նրա մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն ապահովելու իշխանությունների անկարողության հետ», ինչպես նաև նշել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի խախտումների մասին (արդար դատաքննության իրավունք):
Դատարանի որոշմամբ՝ «պատասխանող կողմը՝ պետությունը, պարտավոր է երկրորդ և երրորդ կողմերին (Մագնիտսկու կնոջը և մորը) որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 34 000 եվրո (երեսունչորս հազար եվրո)»:
Միաժամանակ, դատարանը մերժել է դիմումատուների պահանջը՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով (պարտադիր ուժ և որոշումների կատարում)։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56