Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ իրենց սխալ կանխատեսումներով և մռայլ գուշակություններով փորձում են ստվերում թողնել Վանգային, Նաստրադամուսին և այլ նշանավոր պայծառատեսներին: Հատկապես նյարդայնացնում է հերթական ապատեղեկատվության առաջին` անանուն ու անհասցե տողերը, որոնք որպես կանոն սկսվում են այսպես` մեր հավաստի աղբյուրները նշում են, կամ մեր տեղեկություններով և նպանատիպ բառերով, սակայն երբևիցէ մենք ականատես չենք լինում թե ովքեր կամ որ գերատեսչություններն են այդ աղբյուրները և չենք էլ լինի, որովհետև մեծ մասամբ այդ աղբյուրները գոյություն չունեն և ընդամենը հանրությանը մոլորեցնող հորինվածք են: Ապատեղեկատվության, անձին անհիմն վարկաբեկման, հակապետական գործունեության առաջնության դափնին պատկանում է «Հրապարակ» և «Ժողովուրդ» օրաթերթերին, իհարկե այս ախտով վարակված այլ լրատվամիջոցներ ևս կան, սակայն վերոնշյալները անվիճելի առաջատարներն են: Ի զարմանս ինձ այսօր իրականությանը չհամապատասխանող և ակնհայտ պատվիրված հոդված կարդացի Armtimes.com կայքում, որը ինչպես նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Հոդվածում գրված է, որ իբր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի համաձայնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սա ընդամենը զառանցանք է, քանի որ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հարաբերությունները շատ ջերմ են ու բարեկամական և այս տարիների ընթացքում գործընկերականից հաստատապես վերածվել են ընկերական ամուր և անքակտելի կապի: Նիկոլին ես իրոք հարգում եմ իր ուղղամտության, ակտիվ քաղաքական գործունեության և բարոյական անձ լինելու համար, ուստի հորդորում եմ զերծ մնալ ընդամենը ասեկոսեների մակարդակի և իրականությանը չհամապատասխանող լուրեր հրապարակելուց: Հուսով եմ, որ սա մասնակի դեպք է և ապագայում չի կրկնվի, հակառակ պարագայում մեծ է վտանգը, որ «Հայկական Ժամանակ»-ը նույնպես կարող է վարակվել ապատեղեկատվություն տարածելու անշնորհակալ և դատապարտման արժանի ախտով: Եվ որպեսզի բոլոր թերհավատների կասկածները փարատվեն և հանրությունը իրոք համոզվի այդ հանդիպման արժանահավատության մեջ, ստորև ներկայացնում եմ այդ փաստը հավաստող լուսանկարները:

17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22