Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում փոխել վարած քաղաքականությունը, եթե ԱՄՆ-ն չչեղարկի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն չչեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն հնարավոր է միայն այդ պատժամիջոցների չեղարկման դեպքում»,- ասել է Իրանի նախագահը:
Ռոհանին հավելել է, որ Իրանը «երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալուն», իսկ ինչ վերաբերում է միջուկային գործարքին, ապա նրանք շարունակելու են համագործակցել գործարքի մյուս անդամների հետ:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային պարտավորությունների վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել էր 2015թ. հուլիսի 14-ին՝ Իրանի և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի կողմից: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրները ծագել էին 2018թ.-ի մայիսի 8-ից հետո, երբ ԱՄՆ-ն հանկարծակի որոշել էր դուրս գալ ծրագրից և իրանական նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ կիրառել: Իրանական կողմը կարծում է, որ ծրագրի մնացած մասնակիցները՝ առաջին հերթին եվրոպացիները, ոչ ամբողջությամբ են կատարում համաձայնագրի տնտեսական մասով ստանձնած պարտավորությունները, այդ իսկ պատճառով ներկայիս տեսքով գործարքն այլևս իմաստ չունի:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56