Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ։
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի վատնումը»,–ասաց նա։
Օհանջանյանը հայտնեց նաև, որ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից պարբերաբար մամուլում լուրեր են տարածվում, որ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, ՀՔԾ–ն ոչ հերքում, ոչ հաստատում էր։
Այսօր ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի։ Վանեցյանի խոսքով` Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով, այս պահին կասկածյալի կարգավիճակով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Խոսքը, ըստ ԱԱԾ տնօրենի, միլիոնավոր դոլարների մասին է։
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03