ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի բոլոր փոփոխությունները, որոնց Լոնդոնը կցանկանար հասնել Բրյուսելից, վերաբերում են Իռլանդիա կղզում սահմանի մասին կետին, եւ այդ բանակցությունները պետք Է սկսվեն հնարավորինս շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը:
«Մենք պարզորոշ հայտարարել ենք, որ այն փոփոխությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել, վերաբերում են «բեքստոպ»-ին (ԵՄ-ի Մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմին անցումային շրջանի սկսվելուց հետո): Ակներեւ Է, որ եթե երկուստեք բարի կամք դրսեւորվի եւ արդյունքի հասնելու վճռականություն, ապա «բեքստոպի» խնդրի համար լուծումներ գոյություն ունեն, եւ վարչապետը գտնում Է, որ դրանք պետք Է քննարկվեն առանց ձգձգումների»,-Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հայտնել Է, որ ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը:
«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր Է վերադարձել այսօր, եւ երեկոյան պլանավորված Է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում Է կոնկրետ առաջարկություններ 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:
Բացի դրանից, Անդրեեւայի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնն օգոստոսի 28-ին տեխնիկական բանակցություններ կվարեն Brexit-ի շուրջը:
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել Է իր ուժերի ներածին չափ ամեն ինչ անել՝ կանխելու ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը: «Մեր երկիրը մոտենում Է աշնանային ճգնաժամին, երբ թորիները (վարչապետ) Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ երկիրը կբերեն առանց գործարքի (ԵՄ-ից) դուրս գալուն: Գործարքի բացակայությունը կոչնչացնի աշխատատեղեր, կհանգեցնի խանութներում պարենամթերքի գների բարձրացման եւ հնարավոր կդարձնի ամերիկյան մասնավոր կորպորացիաների կողմից Առողջապահության ազգային ծառայության գրավումը»,-նախազգուշացրել Է Քորբինը:
«Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի խոչընդոտենք առանց գործարքի դուրս գալու աղետալի տարբերակի իրագործումը, ինչի համար այս կառավարությունը մանդատ չունի»,-խոստացել Է Քորբինը: Ընդսմին նա ընդգծել Է, որ աղետալի սցենար թույլ չտալու առավել ճիշտ տարբերակը համարում Է այն, որ բրիտանացիներին հնարավորություն տրվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքների շուրջ արտահայտվելու կրկնական հանրաքվեի միջոցով կամ վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55