Ինչպես գիտեք, մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են գտնվում ոչ միայն գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի, այլ նաև տեղեկատվության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները: Հետևաբար, ինստիտուցիոնալ առումով մեզ է վերապահված վերոնշյալ ոլորտների օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
Եվ ուրեմն, սկսում ենք աշխատել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի շուրջ: Ինչո՞ւ է սա հատկապես կարևոր. հեռուստատեսությունը և ռադիոն նույնիսկ այս կամ այն ձևական մետամորֆոզների ենթարկվելու դեպքում երկար տարիներ շարունակելու են մնալ մեդիայի կարևորագույն բաղկացուցիչներից երկուսը: Իսկ մեդիան մեկն է այն առանցքային գործիքներից, որոնք ձևավորում են մեր լեզվամտածողությունը, աշխարհայացքը, տեղեկացվածության աստիճանն ու որակը, վերջիվերջո, ինչու ոչ՝ նաև մշակույթը:
Անձամբ ես և իմ գործընկերները բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք պահանջում են ձերբազատել հեռուստաեթերը աղբից: Մարդիկ ունեն իրենց ընկալումը՝ որն է լավ, որը՝ վատ, որը՝ որակյալ, որը՝ աղբ:
Մենք երկար ու բարդ ճանապարհ ունենք անցնելու այս տարբաժանումները համակարգային կերպով արձանագրելու և կիրառելու համար: Բայց ՀՌ մասին օրենքը միայն եթերի որակյալ բովանդակությունը չէ, չնայած դա այն վերջնարդյունքն է, որը հասնում է հեռուստադիտողին կամ ռադիոլսողին: Դա նաև մեդիա-հասարակություն-պետություն-մեդիա իրավահարաբերություններն են, տեխնիկական չափորոշիչները, համակարգային կառուցվածքները:
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովը ստանձնում է այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացման ողջ պատասխանատվությունը:
Մենք աշխատելու ենք թափանցիկ, հնարավորինս ներառական, մեր դավանած արժեհամակարգային սկզբունքներին համապատասխան, բայց նաև՝ արագ և կոնկրետ. ժամանակ վատնելու իրավունք չունենք: Աշխատանքների իրականացման տեխնիկական մանրամասների մասին կհայտարարենք հընթացս:
ԱԺ ԳԿՄՍՍԵ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:44 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
14:35 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01