ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի Ռուսաստանի Դաշնությանը G7-ի կազմ վերադարձնելու ուղղությամբ, գրում է korrespondent.net-ը:
Հարցին, թե արդյոք նա համաձայն է նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Ռուսաստանին պետք է հաջորդ տարի հրավիրել G7-ի գագաթնաժողովին, նա դրական պատասխան է տվել:
«Նախագահը կարծում է, որ այդպես պետք է լինի: Ես աշխատում եմ նախագահի համար: Իհարկե, մենք կաշխատենք դա իրականացնելու ուղղությամբ»,- հայտնել է Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է ՌԴ-ին որպես հյուր հրավիրել G7-ի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հենց ամերիկյան տարածքում: Սակայն Թրամփը ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, չի ցանկանա ընդունել նման հրավերը:
The Guardian պարբերականը հոդված էր հրապարակել առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդների հետ՝ Ռուսաստանի Դաշնության պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տարաձայնությունները մասնավորապես թեժացել էին շաբաթ երեկոյան՝ Բիարից քաղաքի 19-րդ դարին թվագրվող փարոսի մոտ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:
Ըստ հաղորդման՝ սեղանի շուրջ նստած «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն էր հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք էր պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ էին արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56