Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ՀՀ Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Ադրբեջանի գերիների անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:
Լուրը հայտնած ադրբեջանական լրատվամիջոցները տղամարդու անուն-ազգանունը ներկայացրել են տարբեր կերպ: Մի դեպքում` նրանք գրել են Հենրիխ Ագետյան, մեկ այլ դեպքում` Հենրիկ Ագեցյան:
«Արմենպրեսը» ճշտել է, որ սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն ասել է, որ տվյալ անձնավորության հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը:
«Ճշտումներ են կատարվում, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել: Ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվության ստացումից հետո մենք անմիջապես սկսում ենք բանակցային պրոցեսը, պահանջում ենք, որ մեր քաղաքացուն վերադարձնեն: Հույս ունենք, որ դա տեղի կունենա ողջամիտ ժամկետներում: Չեմ կարծում, որ գործընթացը կձգձգվի, քանի որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց Ադրբեջանը քաղաքական շահարկումների համար չի կարող օգտագործել: Նման մարդիկ հաշվետու չեն իրենց արածների համար, չեն էլ գիտակցում, թե որ ուղղությամբ են գնում: Ամեն դեպքում այն երկիրը, որտեղ հայտնվում է սահմանախախտը, կատարում է որոշակի ճշտումներ, որը կարող է տևել է 1-2 օրից մինչև մի քանի շաբաթ»,-ասել է Կապրիելյանը:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47