Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Այդ մասին այսօր Ռազմաարդյունաբերողների միության և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմաարդյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարևոր առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր և դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք. մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի տնտեսության զարգացումն է. «Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականն է: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում:
Եվ իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա»:
Փաշինյանի խոսքով՝ մինչև այդ նպատակներն հասնելը պետք է ներքին շուկա ապահովել ռազմաարդյունաբերական համալիրի համար: Պետք է պետական պատվերներ ապահովել, որպեսզի համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և մրցունակ լինել:
«Անվտանգության մեջ կան երկարաժամկետ և կարճաժամկետ հարցեր, որոնք պետք է լուծվեն այսօր, հիմա և առաջիկա մի ամսվա ընթացքում»,- հավելեց նա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01