Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու ծրագրին, տեղեկացնում է BBC-ին՝ հղում կատարելով Գաղտնի խորհրդին։
Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը (պրոօրգացիա) ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 9-ին եւ 12-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Ջոնսոնի ծրագրով՝ հոկտեմբերի 14-ին նշանակված է թագուհու ելույթը խորհրդարանում, որտեղ նա կհռչակի կառավարության ծրագիրը։
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է թագուհուն՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու խնդրանքով։ Թագուհին վերջին մի քանի դարերում միշտ հետեւում է նախարարների խորհրդին։
Որպես պատրվակ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու համար Ջոնսոնը օգտագործել է կառավարության նոր ծրագրի պատրաստման եւ հայտարարման ընթացակարգը։
Այդ քայլը զայրացրել է նրա ընդդիմախոսներին բրեքսիթի հարցով, որոնք մեծամասնություն են կազմում Համայնքների պալատում։ Նրանք կարծում են, որ նա կզրկի իրենց բրեքսիթի գործընթացին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, եւ կառավարության ղեկավարի վարքը համարում են հակասահմանադրական։
Ջոնսոնն ընդգծում է. ենթադրությունները, թե խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու մտադրությունը պայմանավորված է Բրիտանիան Եվրամիությունից հանելու ցանկությամբ առանց համաձայնագրի՝ «բնավ ճիշտ չեն»։
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03