ARM | RUS |

Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել

28.08.19 | 22:33

Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին եւ շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակում: Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արեւելյան հատվածում (տեղամաս E2) եւ միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (տեղամաս G):

Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց:

Պարզ դարձավ , որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետեւ դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը եւ զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարեւոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը եւ հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին:

Խիստ հետաքրքիր եւ կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռեւս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը եւ արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի միջնամասում դեպի հյուսիս դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ եւ հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սեւանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմենալ երեւույթ է, որը անչափ կարեւոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության եւ շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:

Առհասարակ, Օձաբերդում 6 տարիներին իրականացված հնագիտական պեղումները կարեւոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշ ուրարտական եւ ետուրարտական ժամանակաշրջանների ուսումնասիրության համար: Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով եւ մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում եղել է կարեւոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաեւ ետուրարտական ժամանակաշրջանում: Այս տարի Օձաբերդի հնագիտական արշավախմբի անդամներն են արշավախմբի ղեկավարի տեղակալ, հնագետ Արթուր Միքայելյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արման Եղիազարյանը, Արսեն Աթաբեկյանը: Պեղումներին մասնակցել են նաեւ Արծվանիստ համայնքի 5 բնակիչ, ինչպես նաեւ կամավորներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Համապատասխան որոշակի ենթակառուցվածքների ստեղծման դեպքում Օձաբերդը կարող է դառնալ Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային կարեւոր կենտրոններից մեկը: Մեր կողմից կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով, քանի որ այս հուշարձանի շերտերում դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»,-նշեց Միքայել Բադալյանը:

Խոսրով Խլղաթյան


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55