Հայաստանյան քրեակատարողական հիմնարկները, քրեական հեղինակությունները նպատակ ունեն նյութապես քամել ՔԿՀ մուտք գործող դատապարտված անձին։ Կառավարության նիստին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ դա արվում է տարբեր ճանապարհներով՝ մարդկանց տարբեր խաղերի մեջ ներքաշելով, ՔԿՀ–ում նորոգման աշխատանք անելու պատրվակով գումար պահանջելով կամ մատաղի փող հավաքելու միջոցով։
«Ես ինքս էլ տեսել եմ տասնյակ այդպիսի դեպքեր, ազգ ու տակով վերջին շապիկն են ծախել, որպեսզի ապահովեն այդ գիշատիչ համակարգից իրենց հարազատներին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի», այսինքն՝ հանցավորություն կազմակերպող խմբերին պատասխանատվության ենթարկելու նախագիծը դիմադրության է արժանանալու, բայց կոչ արեց լինել վճռական և կոշտ կերպով լուծել հարցը:
Այս համատեքստում վարչապետը կարևորեց նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշատավարձերի բարձրացման հարցը, որին անդրադարձել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ նախարարությունը ցանկանում են քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկությամբ հանդես գալ։ Նաև նոր քրեակատարողական հիմնարկ կառուցվի, որը կնպաստի «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների ենթամշակույթի դեմ պայքարին:
Այս առիթով վարչապետը մի դեպք հիշեց.«Երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկում են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձին, ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան զանգում է, և ասում՝ իրեն ո՞նց եք խուզարկում, ինքը «օրենքով գող» է: Հասկանո՞ւմ եք, սա վերջն է»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարությունն անող անձը այլևս չի աշխատում համակարգում, ապա ավելացրեց, որ նման մտածելակերպ ունեցող մարդիկ պետք է իրենց տեղն իմանան:
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03