Այսօր Բակո Սահակյանի 59-րդ տարեդարձն է: Նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ նախկին ու ներկայիս պաշտոնյաներից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր շնորհավորական ուղերձում նշել է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի»:
Արցախի Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ասելով.
«Մեծարգո՛ Բակո Սահակի,
Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։ Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար:
Պարո՛ն նախագահ,
Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն:
Հ.Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ»:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս շնորհավորել է Արցախի նախագահին: Նրա ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում:
Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար: Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման:
Հարգելի Բակո Սահակի,
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01