ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից:
Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ. 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի:
Կառավարությունը չի կատարում նույնիսկ բյուջեով նախատեսված ծախսերը, երբ երկրում կուտակված խնդիրները ուղղակի սահման չունեն և զարմանալի է, որ մենք ոչ միայն լրացուցիչ փողի կարիք չունենք, դեռ մի բան էլ՝ եղած փողը չգիտենք ինչի վրա ծախսել:
Արդյունքում, կառավարության տնտեսական հեղափոխության պատասխանատուները բյուջետային գումարները նախընտրում են կենտրոնական բանկում ավանդ ներդնել՝ այն հասցնելով 300 մլրդ դրամի, ինչը երկու անգամ ավելի է նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշներից:
Կուտակված գումարների նույնիսկ կեսը կապիտալ ներդրումներում ծախսելու դեպքում կապահովվի 2-2,5% տնտեսական աճ այս տարվա համար, որն էլ իր հերթին կբերի 50-70 մլն դոլար լրացուցիչ հարկային մուտքեր։ Արդյունքում տնտեսական ազդեցությունը կլինի ավելին, քան իշխանությունները վախենում են կորցնեն Ամուլսարի ներդրումը չկատարելու դեպքում: Ամուլսարի ներդրումից ավելի շատ ազատ միջոցներ կան բյուջեում, որը չի ծախսվում բանակի, առողջապահության, կրթության, սոցիալական խնդիրների և անվերջ ու անվերջ խնդիրների լուծման համար:
Պատրաստ են արդյո՞ք տնտեսական բլոկի պատասխանատուները փոխհատուցել այս ամենի արդյունքում տնտեսության կրած վնասները։
Ակնհայտ է, որ կառավարությունը չի տիրապետում ինչպես արագ և արդյունավետ ծախսումներ իրականացնել՝ օր առաջ լուծելով հասարակության խնդիրները: Ընդ որում, սա արդեն նկատվում է ամբողջ տարվա ընթացքում և չկա փոփոխության որևէ դինամիկա:
Առաջիկայում հանդես կգամ առաջարկով՝ բյուջեում հավաքագրված գումարների արագ, թիրախային և արդյունավետ ծախսման վերաբերյալ»:
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45