ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն աշխատանքային այցով ժամանել են Գյումրի:
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մարզպետներն իրենց խնդիրները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական մարմինների ղեկավարներին ներկայացրին Գյումրիում:

Հանդիպումը նախաձեռնել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունները:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ դիվանագետները նախ ծաղկեպսակ խոնարհեցին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Ծաղկեպսակի խոնարհման արարողությանը հաջորդեց դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և ՀՀ մարզպետների աշխատանքային հանդիպումը:
Փակ խորհրդակցության ընթացքում մարզպետները դիվանագետների հետ մանրամասն խոսել են այն ծրագրերից, որոնք ներդրումների կարիք ունեն:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանում կատարված ցանկացած քայլ պետք է արդյունք ունենա:
«Մենք հիմա նախ ունենք կոմունիկացիան ավելի լավն ու արդյունավետ դարձնելու խնդիր: Ակնկալում ենք, որ այս հանդիպումից հետո կապերն ավելի սերտ են դառնալու, իսկ ներդրումներն՝ ավելի առարկայական: Մենք նախկինում այս կապը չենք ունեցել: Դիվանագետն իրականում բիզնեսով զբաղվելու խնդիր չունի, բայց դիվանագետը պետք է ապահովի այդ կապը: Մենք հիմա այդ կապն ենք փնտրում ու կարծում ենք՝ այդ կապերը պետք է ամրացնենք»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նախարարը:

Անրադառնալով իշխանության կողմից վերջին շրջանում հատկապես Շիրակի մարզի հանդեպ ունեցած ուշադրությանը, նախարարը մյուս մարզերին խորհուրդ տվեց «չխանդել»:
«Շիրակի մարզը չունի Արարատյան դաշտի, Գեղարքունիքի կամ Տավուշի հնարավորությունները: Մենք պատրաստվում ենք այդ ուշադրությունն ավելացնել: Անշուշտ, կլինեն և՛ ներդրումներ, և՛ հստակ ուղղություններ ինչպես Շիրակում, այնպես էլ մյուս մարզերում»,-ասաց Պապիկյանը:
Խոսելով մարզերի համաչափ զարգացման մասին՝ նախարարը դրան ուղղված քայլ համարեց նաև նախարարությունների կամ գերատեսչությունների՝ մարզեր տեղափոխելը, բայց դա, ըստ նրա՝ պետք է լինի հաշվարկված:
«Պետք է նախ և՛ նյութատեխնիկական և՛ կադրերի, և՛ բնակֆոնդի, և՛ ֆինանսական միջոցների ռեսուրս ունենանք: Այսինքն, եթե մենք որևէ գերատեսչություն տեղափոխում ենք Գյումրի, իսկ Գյումրին պատրաստ չէ կադրային պահանջները կատարել, մենք ի՞նչ անեք՝ «մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան»: Դա պետք է արվի քայլ առ քայլ»,-նշեց նախարարը՝ շեշտելով, որ մարզերի զարգացումը հնարավոր կլինի ապահովել նաև դիվանագետների կապերն ու ներուժն օգտագործելով:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները երեկ՝ օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպում ունեցան ԱԺ պատգամավորների հետ: Նրանք Գյումրիից բացի նաև Արցախում են լինելու:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47