Շուրջ 6 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել հատել հայ-ադրբեջանական սահմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը:
«Առայժմ պաշտոնական որևէ ինֆորմացիա չունենք: Կասկածում ենք, որ նման է եղել մեր բնակչին: Իր մոտ փաստաթուղթ չի եղել: Երեկ առավոտյան այցելեցինք նրանց տուն, եղբայրը գնացել էր ոստիկանություն: Թոշակը գնացել, ստացել է, խանութ է գնացել ու հեռացել տանից: Նա առաջին անգամ չի, որ թողնում, գնում է: Մի քանի անգամ տանից գնացել է, 2-3 օր չի եկել, ման են եկել, չեն գտել, հետո հայտնվել է: Մի անգամ էլ անցած աշնանը սահմանին սահմանապահներն էին տեսել, թույլ չէին տվել հատել սահմանը»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքերով՝ իրենց գյուղը անգամ սահմանի եզրին չէ, մոտ 50 կմ հեռու է Նախիջևանի սահմանից:
«Աղեկյանը հիվանդության թոշակ է ստանում, հոգեկան խնդիրներ ունի: Նույնիսկ պահ է լինում, որ տան տեղը չի հիշում, հիշողության կորուստ է ունենում: Ընտանիք չունի, եղբայրն է տիրություն անում իրեն»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Իսկ Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Արմենպրես»-ին ասել է, որ Աղեկյանի հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է:
«Ճշտումներ են կատարվում, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել: Ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվության ստացումից հետո մենք անմիջապես սկսում ենք բանակցային պրոցեսը, պահանջում ենք, որ մեր քաղաքացուն վերադարձնեն: Հույս ունենք, որ դա տեղի կունենա ողջամիտ ժամկետներում: Չեմ կարծում, որ գործընթացը կձգձգվի, քանի որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց Ադրբեջանը քաղաքական շահարկումների համար չի կարող օգտագործել: Նման մարդիկ հաշվետու չեն իրենց արածների համար, չեն էլ գիտակցում, թե որ ուղղությամբ են գնում: Ամեն դեպքում այն երկիրը, որտեղ հայտնվում է սահմանախախտը, կատարում է որոշակի ճշտումներ, որը կարող է տևել է 1-2 օրից մինչև մի քանի շաբաթ»,-ասել է Կապրիելյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47