Դպրոցական պայուսակը պետք է լինի ճիշտ կառուցվածքով՝ երկու ուսագոտիով, իսկ մեջքի հատվածը չպետք է լինի կոշտ կամ արհեստական նյութերից պատրաստված: Առաջին դասարանի աշակերտների համար պայուսակը՝ գրքերով ու գրենական պիտույքներով, պետք է լինի 3-3,5 կգ-ից ոչ ավելի։
Նշանակում է՝ պայուսակ ընտրելիս ծնողները պետք է հաշվի առնեն դատարկ պայուսակի քաշը:Պայուսակի քաշը յուրաքանչյուր ուսումնական տարի 0,5 կգ-ով կարող է ավելի լինել:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արարատ Նազանյանի խոսքով՝ այս կանոները պահպանելու դեպքում կարելի խուսափել մի շարք խնդիրներից:
Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը ընդգծում է՝ սխալ կարծիք կա, թե ծանր պայուսակը կարող է սկոլյոզի առաջացման պատճառ հանդիսանալ. այս մոտեցումը վաղուց հերքվել է, քանի որ սկոլյոզները լինում են բնածին կամ իդիոպատիկ: Վերջինս առաջանում է 10 տարեկանից հետո՝ ավելի շատ աղջիկների, քան տղաների մոտ:
Ծանր պայուսակը կարող է առաջացնել կեցվածքի շեղումներ, մկանների դիսբալանս: Եթե հենաշարժողական համակարգը պարբերաբար գտնվում է ծանրաբեռնված վիճակում, կարող են ցավեր առաջանալ ոչ միայն ողնաշարի շրջանում՝ մեջքի հատվածում, այլև ստորին վերջույթներում:
Դպրոցական պայուսակների ճիշտ քաշը պահպանելու համար առաջարկվել են լուծման տարբեր ճանապարհներ: Ամենարդյունավետ և ողջունելի որոշումը՝ գրքերը երկհատորանի դարձնելն է:
Բժիշկը նշում է նաև, որ երեխաները դպրոցական սեղանի առջև պետք է ճիշտ դիրքով նստեն՝ հետևելով «երեք 90 աստիճան անկյան» կանոնին՝ ծնկան հոդ, կոնքազդրային հոդ և արմնկային հոդ: Նստած ժամանակ բոլոր հոդերը պետք է լինեն 90 աստիճան անկյան տակ: Սա այն դիրքն է, երբ ամբողջ մկանային համակարգը հանգիստ վիճակում է և չեն առաջանում լրացուցիչ լարվածություններ: Եթե այս աստիճանները փոփոխվում են, տարբեր մկանախմբերի վրա տարբեր լարվածություններ են առաջանում, և, բնականաբար, այդ խմբերի մկանների շրջանում առաջանում են ցավեր:
Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավարը խորհուրդ է տալիս՝ կեցվածքի շեղման կամ ողնաշարի շրջանում ցավերի առաջացման դեպքում հարկավոր է զբաղվել լողով, որի ժամանակ բոլոր մկանախմբերը հավասար լարվածություն են ունենում և ավելի թեթև են տանում հավելյալ ծանրաբեռնվածությունը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01