Բրիտանացի Քայլ Սվիվթը, որը սոցցանցերում 13-14 տարեկան աղջիկների սեռական ոտնձգությունների է ենթարկել, ազատ է արձակվել բանտից այն պատճառով, որ ճաղերի ետևում անցկացրած ժամանակը «խիստ բացասաբար» է անդրադարձել նրա վրա, գրում է Metro պարբերականը:
Դատարանը որոշել է, որ 19-ամյա Քայլն իր պատիժը կկրի հասարակական աշխատանք կատարելով: Միաժամանակ երիտասարդը ներառվել է սեռական հանցագործություններ իրականացրած անձանց գրանցամատյանում, նրան 5 տարով արգելվել է շփվել անչափահասների հետ, իսկ որոշումը խախտելու դեպքում նա բանտ կվերադառնա:
Դատավոր Էնդրյու Վուլմանը պարզաբանել է, որ փորձել է լավագույն վճիռը կայացնել թե՛ դատապարտյալի, թե՛ հասարակության համար: Նա նշել է, որ դեռահաս տարիքում Սվիֆթը «դժվար ապրումներ է ունեցել», բացի այդ՝ բանտում անցկացրած 6 ամիսները ցույց են տվել, որ նա «խոցելի» է. մյուս հանցագործները նրանից սեռական ծառայություններ են պահանջել, իսկ բանտապահները չեն կարողացել լիովին պաշտպանել բանտարկյալին:
Հայտնի է, որ 2017-2019թթ. Սվիֆթը սեռական բնույթի նամակագրություն է վարել 13-14 տարեկան 4 աղջնակների հետ: Նա ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած տարվա դեկտեմբերին, երբ նրա գործողությունների մասին հայտնի էր դարձել աղջիկներից մեկի մորը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44