Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը:
Նշենք, որ գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Հայաստանի հանրակրթական դպրոցներն այսօր կդիմավորեն շուրջ 42 հազար առաջին դասարանցիների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:
Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Նշենք, որ մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն:
«Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևոր՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար»,-ասված էր հաղորդագրության մեջ:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:03 08.11.25
10:44 08.11.25
14:35 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01