Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտների ծնողները, աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են դպրոցը փակելուն։ Ակցիայի մասնակիցներին է հանդիպել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հանրակրթության մասին օրենքով ՀՀ-ն անցնում է համընդհանուր ներառման, և Երևան քաղաքն այս տարի ամբողջովին պետք է անցնի համընդհանուր ներառման։
«Այսինքն լինելու են բժշկամանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություններ են ցույց տալու։ Այդ դպրոցներից մեկն է նաև թիվ 16 հատուկ դպրոցը»,- նշեց Ա. Արշակյանը։
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, կառավարության որոշում չկա, դպրոցը շարունակելու է գործել մինչև կլինի համապատասխան որոշում։ Ա. Արշակյանի խոսքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գիշերօթիկ դպրոցներ հասկացություն չկա։
«Խոսքը գնում է երեխաների սոցիալական խնդիրներ մասին, մեր նախարարությունը պատասխանատու է երեխաների կրթության կազմակերպման համար։ Ինչ վերաբերում է սոցիալական մասին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է։ Մենք ունենք երեխաների ցուցակները, համապատասխան քննարկումներ կլինեն նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- ասաց նա։
16 հատուկ դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանի խոսքով, տեղյակ են, որ դպրոցը դառնալու է 201 հանրակրթական դպրոց, ծանուցված են, որ առաջիկայում սպասվում են փոփոխություններ։
«Այո, այլևս մեր երկրում գիշերօթիկ չի լինելու։ Այն, որ մեզանում ներառականության շրջանակում հատուկ դպրոցներ այլևս չեն պահվելու, շատ լավ քայլ է հօգուտ երեխայի շահերի։ Սակայն մի նուրբ հարց կա, եթե դեռ դպրոցը հատուկ դպրոց է և որևէ փոփոխություն դեռ չի կատարվել, մենք աշխատակիցներին պետք է վարձատրենք հատուկ դպրոցին բնորոշ եղանակով», - ասաց տնօրենը։
Նա նշեց, որ ուսումնական տարվա առաջին օրն է, ճաշարանը մատնված է անգործության, հարկադիր պարապուրդ է, չգիտեն, թե երեխաներն ինչն են ուտելու, պետք է հարցնել այդ մասին պարոն Արշակյանին։
«Այսօր չեն ճաշելու։ Մինչև ժամը 2-3-ը դասապրոց է լինելու, հետո տուն եմ ուղարկելու, որի իրավունքը չունեմ, նրանք պետք է ճաշ ուտեին, գիշերեին։ Ինձ էլ, հաշվապահին էին բանավոր ասվել է, որ սեպտեմբերից որևէ ֆինանսավորում չունք ոչ որպես 16 հատուկ, ոչ որպես 201 դպրոց»,- ասաց Մարիամ Շոլինյանը։
Նա նշեց, որ այս պահին ոտնահարվում է ոչ միայն երեխաների, նաև աշխատակիցների իրավունքները։ Մ.Շոլինյանի խոսքով, իրենք պահանջում են հարցը լուծել օրսնդրական դաշտում։
Դպրոցն ունի 170 աշակերտ։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56