Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն ենք ներկայացրել գրավի դիմաց Ռոբերտ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ: Միջնորդությունը քննել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը և բավարարել է այն: Որոշվել է Ռոբերտ Մանուկյանին ազատ արձակել 800.000 դրամ գրավի դիմաց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
«Դեռ 800.000 հազարը շատ է իր մեղադրանքի համար: Ընդհանրապես այդ հոդվածով երբեք ոչ մեկին չեն կալանավորել: Նախադեպը չունեցող բան էր եղել»,-ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում գործ էր հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյուն էր տեղի ունեցել Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն, երբ աշխատելիս են եղել դեպքի վայրում, Մանուկյանի մեքենան հեռացրել են այդ վայրից, քիչ անց վերադարձվել է: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01