«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որը կանոնակարգելու է ավիափոխադրող-ուղևոր հարաբերություններն ու ուշացած չվերթների պատասխանատու ավիաընկերությունները փոխհատուցելու են ուղևորներին,ինչպես ընդունված է մի շարք երկրներում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։
«Խնդիրը հետևյալն է, տարբեր ավիափոխադրողներ ուշացած չվերթների ժամանակ անգամ սովորական սնունդ չեն տրամադրում ուղևորներին։ Իսկ տարբեր երկրներում, կոնվենցիաներով հաստատված, եթե նախատեսված չվերթն ուշանում է 3 ժամից ավել, օրինակ՝ 3 ժամ 10 րոպե փոխհատուցում են։ Հիմա ցանկանում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ դաշտը կանոնակարգվի, բոլոր ավիափոխադրողները կհասկանան, որ ժամանակին պետք է ուղևորին տանեն, տեղ հասցնեն, իսկ 3 ժամից ավել ուշացման դեպքում պետք է փոխհատուցում տան։
Ամեն դեպքում պետք է սկսել գործընթացը, որ բոլորը հասկանան, որ պետք է հարգեն ՀՀ քաղաքացիներին»։
Պատգամավորն ասաց, որ այստեղ ոչ միայն օրենսդրական բաց կա, այլ օրենքը բացակայում է։
Նա ասաց, որ օրինակ՝ Եգիպտոսում ութ ժամից ավել ուշացում է եղել, հյուպատոսական ծառայության հետ են կապնվել, այդ մարդկանց սնունդ չի տրամադրվել, հյուրանոց նույնպես, այսինքն, եթե անձը գումար չունի, պետք է մնա դրսում և սոված, իսկ նորմալ երկրներում ավիաընկերությունները քաղաքացիներին ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, մինչև անգամ դրամական փոխհատուցում։
«Դրա համար ավիաընկերություններն ավելի պարտավորված ու պատասխանատու են չվերթներ իրականացնում՝ իմանալով, որ կա օրենք, և կենթարկվեն պատասխանատվության»,-եզրափակեց պատգամավորը՝ հավելելով, որ մասնագետների հետ քննարկել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրությունը, որը և գնահատվել է դրական։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55