«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտարարել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Քաղխորհրդում ես ներկայացրեցի Գեորգի Գահարիայի թեկնածությունը եւ լիակատար աջակցություն ստացա»,- ասել Իվանիշվիլին: Գահարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում: Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գահարիայի պաշտոնաթողության պահանջով: Ակցիաների մասշտաբները կրճատվել են, բայց դրանք շարունակվում են: Պարբերաբար Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաեւ այլ խոշոր քաաղաքներում ցուցարարներ են հայտնվում, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Մամուկաա Բախտաձեն, որը կառավարությունը գլխավորում էր 2018 թվականի ամռանից, նախօրյակին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: «Զարգացման շրջանակն ստեղծված է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել է Բախտաձեն Facebook-ի իր էջում: Նա նաեւ ասել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում է, որ կատարել է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ: Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին: Վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44