Ռուսաստանի համապատասխան օրենքի ընդունումն, ըստ էության, հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնում ՌԴ-ում:
Նա նկատեց, որ վարորդական վկայականների մասին ՌԴ-ում ստորագրված օրենքը ԵՏՄ-ի խնդիր չէ, այլապես ՀՀ-ն դա թույլ չէր տա:
«Այդ հարցը քննարկվելէ ԵԱՏՄ-ում, դրա համար տանում են մի ուրիշ ճանապարհով, ասում են՝ եկեք բոլորս այդ ոլորտի շուրջ մի համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատև է, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն: Ընդունված օրենքը խտրական է Հայաստանի նկտամամբ, որովհետև ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների վրա, բացի Հայաստանից, այդ պահանջը չկա», - ասաց փոխնախարարը:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ ասաց, թե տպավորություն է, որ որոշումները ոչ թե կոնսենսուսային են խնդիները լուծում, այլ բոլոր ԵԱՏՄ անդամները ադապտացվում են ռուսական կողմի որոշումներին, ինչը լուրջ խնդիր է:
Շավարշ Քոչարյանն էլ արձագանքեց.
«ԵԱՏՄ-ում, այո, կոնսենսուսային է, բայց եթե անդամ պետություններից մեկը ընդունում է ակտ կամ օրենսդրական ակտ, որը այլ անդամ պետությունների շահին և պայմանագրին է հակասում, առաջանում է խնդիր: Տվյալ պարագայում Դուք ճիշտ եք՝ Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որն, ըստ էության, մեզ դրել է խտրական վիճակի մեջ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործող օրենսդրությունն արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին, մեքենա վարելով, աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01