Դեռ 1 ամիս առաջ առողջապահության նախարարության պաշտոնական գրության մեջ շատ լավ գնահատականներ են տրված Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անցած ուղուն՝ վերջին 3-4 տարիների ձեռքբերումների մասով: Այս մասին Armnews.fm-ի հետ զրույցում ասաց օրերս աշխատանքից ազատված Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:
«Նախարարի կողմից հրավիրվել եմ նախարարություն, և ինձ առաջարկվել էր երկու տարբերակ: Առաջին տարբերակը՝ դիմում գրելն էր և նախարարը կգար կենտրոն, շնորհակալություն կհայտներ կատարված աշխատանքի և ձեռքբերումների համար: Երկրորդ՝ ՓԲԸ-ի 88-րդ հոդվածի 5-րդ կետը թույլ է տալիս նախարարին բաժնետերերի փոփոխման պարագայում իր հրամանով ազատել աշխատանքից: Հաշվի առնելով, որ ես ունեմ իմ տեսլականը ապագա զարգացման հետ կապված ուռուցքաբանության, ես պատասխանեցի, որ իհարկե դիմում չեմ գրի, բայց եթե նախարարին օրենքը թույլ է տալիս, կընտրեմ այդ ճանապարհը»,- ասաց Արմեն Տանանյանը:
Նրա խոսքով՝ ուռուցքաբանության ոլորտում այս պահին բազմաթիվ խնդիրներ կան: Ըստ մասնագետի՝ ՀՀ-ում տարեկան գրանցվում է 8000-9000 քաղցկեղի նոր դեպք:
«Մյուս խնդիրը, որը շատ մտահոգիչ է՝ և ամբողջ աշխարհում, և մեզ մոտ մահացությունը ուռուցքային հիվանդություններից 2-րդ տեղում է՝ սիրտանոթային հիվանդություններից հետո: Որպեսզի մենք կարողանանք այդ ճգնաժամից դուրս գանք, պետք է լինի լուրջ ֆինանսավորում՝ միտված սկրինինգային ծրագրերի վրա, որպեսզի քաղցկեղը հայտնաբերենք վաղ փուլերում»,- ասաց նա:
Արմեն Տանանյանը նաև մտահոգիչ է համարում առողջապահական ամբողջ համակարգում տիրող մթնոլորտը:
«Պետք է ստեղծել երկխոսություն նախարարության և բոլոր բժիշկների միջև, որևիցե անձնավորած հարց պետք է չլինի: Պետք է արվի լուրջ թիմային աշխատանք, որովհետև այս մթնոլորտը, որն այսօր տիրում է, շատ մտահոգիչ է: Բժիշկները չեն զբաղվում իրենց հիմնական աշխատանքով, ամբողջ օրը զբաղված են ֆեյսբուքի ուսումնասիրությամբ և կարծում եմ՝ դա խոչընդոտ է որակյալ աշխատանք կատարելու համար»,- նշեց նա:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55